Թեստ

Թույլ տվեք
օգնել ձեզ

Դեպրեսիայի մակարդակի գնահատում

Մշտական տխրություն, անհանգստության և թախիծի զգացում, կյանքի հանդեպ հետաքրքրության և հաճույքի կորուստ, էներգիայի բացակայություն, մահվան և ինքնավնասման մասին մտքեր…Սրանք դեպրեսիայի առաջին նախանշաններն են:
Դեպրեսիան ախտորոշում է, որի առաջացման պատճառները տարբեր են: Դեպրեսիայի կարող են հանգեցնել ուժեղ սթրեսը, տրավմատիկ իրադարձությունները (պատերազմ, հարազատի կորուստ, երկրաշարժ, ավտովթար, բռնություն և այլն), քրոնիկ հիվնանդությունները, օրգանիզմում հորմոնալ փոփոխությունները, ալկոհոլի և թմրանյութերի օգտակործումը, սոցիալական մեկուսացվածությունը և այլն:
Դեպրեսիայի ախտորոշումն իրականացնում է մասնագետը՝ հաշվի առնելով ախտանիշերի տևողությունն ու ինտեսիվությունը, բայց մարդու դեպրեսիվ վիճակի մասին առաջին պատկերացումը կարելի է կազմել նաև Դեպրեսիայի ինքնագնահատման Ցունգի սանդղակի օգնությամբ:

Անցիր թեստը

Տագնապայնության գնահատում

Տագնապը մեր օրգանիզմի արձագանքն է անորոշ կամ անհայտ  իրավիճակներում։ Կյանքի ընթացքում տագնապի զգացում ունենում են բոլոր մարդիկ: Ուժեղ սթրեսային իրադարձություններից հետո առաջացող տագնապի կամ վախի զգացումը մեր օրգանիզմի առողջ արձագանքն է աննորմալ իրադարձություններին, սակայն պետք է հիշել, որ սթրեսային իրադարձությունից մեկ կամ երկու ամիս հետո ուժեղ տագնապի ու վախի զգացում չպետք է լինեն, իսկ եթե կա, ապա խորհուրդ է տրվում դիմել մասնագետի: Մինչև մասնագետին դիմելը՝ տագնապի աստիճանը կարելի է հասկանալ նաև Աարոն Բեկի Տագնապի չափման հարցարանը լրացնելով: Այն կօգնի նախնական  պատկերացում կազմել Ձեր տագնապի մակարդակի մասին և հասկանալ հետագա քայլերի հաջորդականությունը:

Անցիր թեստը